Գյունդոգան. Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր վերջին խաղաշրջանում

Գյունդոգան. Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր վերջին խաղաշրջանում

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան, այժմ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Իլկայ Գյունդոգանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդ»` միանշանակ ճիշտ համարելով հայ ֆուտբոլիստի որոշումը, հայտնում է Championat.com-ը:

«Հենրիխը 3 տարի խաղաց «Բորուսիայում»: Ճիշտն ասած, առաջին 2 խաղաշրջանը հեշտ չէին նրա համար: Նա անընդհատ պետք է խաղար, ինքնահաստատվեր և ավելի լավը դառնար: «Բորուսիան» այն ժամանակ այդքան էլ լավ չէր խաղում, և ադատպտացիան Մխիթարյանի համար հեշտ չէր: Հենրիխը որոշ խնդիրներ ուներ: Սակայն նախորդ խաղաշրջանում նա աներևակայելի խաղ ցուցադրեց: Հավանաբար, Մխիթարյանն ամենակարևոր խաղացողն էր «Բորուսիայում» վերջին խաղաշրջանում: Եթե նա նույն ոգով շարունակի, ապա մեծ ազդեցություն կունենա նաև «Մանչեսթեր յունայտեդի» խաղի վրա»,-մեջբերել է Գյունդոգանին Four Four Two-ն:

Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:

Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Նախորդ խաղաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբում 52 հանդիպման է մասնակցել, 23 գոլ է իրացրել և 32 արդյունավետ փոխանցում կատարել: Հայաստանի հավաքականի կազմում Մխիթարյանը 59 հանդիպման է մասնակցել և 19 գոլի հեղինակ դարձել:

Ընթերցեք նաև. Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---