Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 8 տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 8 տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 8 տեղով և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Կոլումբիան՝ երրորդը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստան-Գվատեմալա հանդիպման արդյունքում Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը` 7:1: Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հյաստանի հավաքականը նաև խոշոր հաշվով հաղթել է Էլ Սալվադորին: Հայ ֆուտբոլիստները 4 գոլի հեղինակ են դարձել: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---