Անդրիասյանը՝ Եվրոպայի համալսարանական խաղերի կայծակնային շախմատի չեմպիոն

Անդրիասյանը՝  Եվրոպայի համալսարանական խաղերի  կայծակնային շախմատի չեմպիոն

PanARMENIAN.Net - Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ընթանում են Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որի շրջանակում անցկացվում է նաև շախմատի մրցաշար:

Համալսարանական խաղերում Հայաստանը ներկայացնում են Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Հուլիսի 14-ին ունեցած կայծակնային մրցաշարում Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Պավել Պանկրատովը, իսկ Մաքսիմ Չիգաևը եզրափակեց լավագույն եռյակը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարում մեր մյուս պատվիրակ Հովհաննես Գաբուզյանը գրավել է 4-րդ հորիզոնականը:

Համալսարանակaն խաղերի շրջանակներում անց է կացվում նաև արագ շախմատի մրցաշար: Կայացել են նախատեսված 9 տուրից 7-ը:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, երկրորդ հորիզոնականում ընթանում է Զավեն Անդրիասյանը, ով վաստակել է 5,5 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---