Հայ շախմատիստներն առաջատար դիրքում են պատանեկան Օլիմպիադայի 3 տուրից հետո

Հայ շախմատիստներն առաջատար դիրքում են պատանեկան Օլիմպիադայի 3 տուրից հետո

PanARMENIAN.Net - Սլովակիայի Պոպրադ Քաղաքում ընթանում է աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադան: Մրցաշարում մրցում է 54 հավաքական՝ այդ թվում նաև Հայաստանի հավաքականը։

Թիմի կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը։ Հետևում է արդեն 3 մրցաշարային օր։ 1-ին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Գերմանիային, 2-րդ տուրում 3-1 հաշվով՝ Դանիային, իսկ 3-րդում 3․5-0․5 հաշվով՝ Ղազախստանի հավաքականին, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան։

Այսպիսով՝ 3 տուրից հետո մեր պատանի շախմատիստները գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Հուլիսի 25-ին կայանալիք 4-րդ տուրում հավաքականի մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---