Հարձակվող Դավիթ Արշակյանը կարող է MLS տեղափոխվել

Հարձակվող  Դավիթ Արշակյանը  կարող է MLS տեղափոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը կարող է կարիերան շարունակել MLS-ում:

Լրագրող Գիլյերմո Ռիվերայի տվյալներով՝ ակումբը մոտ է լիտվական «Տրակայի» հարձակվողի հետ համաձայնության գալուն, գրում է Armfootball.com-ը:

21-ամյա ֆուտբոլիստը Լիտվայի նախորդ առաջնությունում դարձել էր 25 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ առաջնությունում խփած 9 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: «Չկագո Ֆայրը» MLS-ի ընթացիկ առաջնությունում եզրափակում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:

Տրանսֆերային պատուհանը MLS-ում փակվում է օգոստոսի 3-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---