«Ուրարտու» բասկետբոլային ակումբը կմասնակցի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը կմասնակցի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Երևանի նորակազմավորված «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազմելու են Հայաստանի հավաքականի խաղացողները, 2016-ի հոկտեմբերից կմասնակցի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը:

Ըստ նախնական տեղեկությունների` Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցելու են 13 ակումբ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները լինելու են ռուսական: Առաջիկայում կհրապարակվի առաջնության խաղացանկը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Առաջնությունը մեկնարկելու է 2016-ի հոկտեմբերին և ավարտվելու է 2017-ի գարնանը:

Սեփական հարկի տակ հանդիպումները հայկական ակումբը կանցկացնի Երևանի «Միկա» մարզահամալիրում: Այդ կառույցում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքներ:

2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---