Օլիմպիադայի 6-րդ օրը հայ մարզիկներից կմրցեն բռնցքամարտիկ Մարգարյանը և լողորդ Մխիթարյանը

Օլիմպիադայի 6-րդ օրը հայ մարզիկներից կմրցեն  բռնցքամարտիկ Մարգարյանը և լողորդ Մխիթարյանը

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 6-րդ օրը Հայաստանը կներկայացնեն 2 մարզիկ՝ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը և լողորդ Վահան Մխիթարյանը։

Վլադիմիր Մարգարյանը՝ Երևանի ժամանակով 20:15-ին կմրցի կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Գրեթե նույն ժամին՝ 20:12-ին կմեկնարկի Վահան Մխիթարյանը, ով լողալու է 5-րդ լողահերթում (50 մետր ազատ ոճ)։

Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---