Մարմնամարզիկ Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում

Մարմնամարզիկ Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը, մարմնամարզության նժույգթափերի վարժության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, հավաքելով 14.933 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը։

Այս ձևում Օլիմպիական չեմպիոն է դարձել Մաքս Վիտլոկը Մեծ Բրիտանիայից։

Մերդինյանի ելույթին հետևում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

Մարմնամարզիկի կարծիքով` Օլիմպիական խաղերի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային։

«Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6.8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,-ասել է Մերդինյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---