Ռիո-2016. Ըմբիշներ Ալեքսանյանը և Հարությունյանը դուրս են եկել 1/4-րդ եզրափակիչ16 օգոստոսի 2016 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մրցման առաջին գոտեմարտում: Հայ ըմբիշը 98 կգ քաշայինների 1/8 եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, գրում է Armsport.am-ը: 1/4-րդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) - Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողը: Իսկ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հարությունյանի մրցակիցը կլինի Յու Հանսու (Հարավային Կորեա) - Տոմաշ Լորինց (Հունգարիա) գոտեմարտի հաղթողը, հայտնում է Sputnik Արմենիան: Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը: Photo` Armnoc Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |