Ալեքսանյանը նվաճում է անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական ոսկին

Ալեքսանյանը նվաճում է անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական ոսկին

PanARMENIAN.Net - Ռիոյում անցկացվող օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթել է եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով ընթացիկ օլիմպիադայում:

Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան:

Կիսաեզրափակիչում 98 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանյանը հաղթել էր թուրք ըմբիշ Չենք Իլդեմին 9-0 հաշվով:

Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---