Պեկինի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվել է

Պեկինի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվել է

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում հրապարակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հերթական զեկույցը:

Որակազրկված 6 մարզիկի թվում է Պեկինի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը:

2008-ի Պեկինի Օլիմպիադայի 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակրի փորձանմուշի վերստուգմանը հայտնի է դարձել, որ նա օգտագործել է ստանոզոլոլ և դեհիդռոքլորմեթիլթեսթոսթերոն դեղամիջոցները, ինչի արդյունքում Մարտիրոսյանը որակազրկվել է, գրում է Tert.am-ը:

Զեկույցում նշված է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հնարավորին չափ շուտ պետք է վերադարձնի մեդալն ու պատվոգիրը:

Օգոստոսի 24-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ նմուշների հերթական վերստուգումների արդյունքներով դրական դոպինգ թեստ հանձնած հերթական ծանրորդների անունները:Նրանց թվում էին Ղազախստանի 4, Բելառուսի ու Չինաստանի երեքական, Ուկրաինայի, Ռուսաստանի երկուական ու Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ, նաև մինչև 85 կգ քաշային կարգում 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Անդրեյ Ռիբակովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---