Ռուսական ֆուտբոլում կարող է չեղարկվել դաշտում լեգիոներների քանակի սահմանափակումը

Ռուսական ֆուտբոլում կարող է չեղարկվել դաշտում լեգիոներների քանակի սահմանափակումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար Վիտալի Մուտկոն չի բացառել, որ հաջորդ խաղաշրջանում կչեղարկվի լեգիոներների քանակի սահմանափակումը, որոնք կարող են միաժամանակ լինել դաշտում, սակայն կսահմանափակվի օտարերկրացիների քանակն ակումբների հայտերում:

Այդ մասին Մուտկոն հայտարարել է Կազանում կայացած խորհրդակցության ժամանակ: Այժմ Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում գործում է «6 լեգիոներ+5 ռուսաստանցի» սխեման:

«Չի բացառվում, որ հաջորդ խաղաշրջանում մենք կվերացնենք դաշտում լեգիոներների թվի սահմանափակումը, սակայն կպահպանենք այն հայտերում»,-ասել է Մուտկոն իր ելույթում, հայտնում է Rsport-ը:

Ավելի վաղ առաջարկվում էր է «10 լեգիոներ+15 ռուսաստանցի» սխեման, սակայն, այդ փոփոխությունը չընդունվեց: Այժմ Ռուսաստանում խաղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 2 ֆուտբոլիստ`Էդգար Մանուչարյանը, որը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, և Կառլեն Մկրտչյանը, որը խաղում է Մախաչկալայի «Անժիում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---