Իսպանական «Սևիլիան» մարզադաշտ է դուրս եկել առանց իսպանացիների

Իսպանական «Սևիլիան» մարզադաշտ է դուրս եկել առանց իսպանացիների

PanARMENIAN.Net - Իսպանական «Սևիլիան» առաջին թիմն է Լա Լիգայի պատմության մեջ, որը մարզադաշտ է դուրս եկել առանց իսպանացի ֆուտբոլիստների: Սա առաջին դեպքն է Լա Լիգայի 87-ամյա պատմության մեջ, գրում է Eurosport-ը:

«Սևիլիան» «Էյբարի» հետ խաղի մեկնարկային կազմում հայտագրել է 11 լեգիոների: Մեկնարկային կազմում ընդգրվել են` 4 արգենտինացի, 3 ֆրանսիացի, իտալացի, պորտուգալացի, բրազիլացի և ճապոնացի: Փոխարինումների շնորհիվ Խորխե Սամպաոլիի թիմն ավատրել է հանդիպումը 3 իսպանացիներ ունենալով կազմում:

Խաղն ավարտվել է ոչ ոք`1:1, չնայած, որ «Էյբարի» կազմից 2 հեռացում եղավ:

4 տուրից հետո «Սևիլիան» հինգերորդն է Լա Լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---