«Ուրարտուն» հաղթել է Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականին

«Ուրարտուն» հաղթել է Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականին

PanARMENIAN.Net - Երևանի «Ուրարտուն» շարունակում է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Հայկական ակումբն անցկացրել է ստուգողական 3-րդ հանդիպումը` մրցելով Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ:

«Ուրարտուն» հաղթեց 62:53 հաշվով: Ամենաարդյունավետը Մարսել Հովսեփյանն էր, որը վաստակեց 15 միավոր:

Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը և Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը և Արիզոնա Ռեյդը:

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը Ռուսաստանի առաջնությանը 2016-2017 մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին Երևանում:

2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---