Հայ սամբիստները 3-րդ մեդալն են նվաճել պատանիների և երիտասարդների ԱԱ-ից

Հայ սամբիստները 3-րդ մեդալն են նվաճել պատանիների և երիտասարդների ԱԱ-ից

PanARMENIAN.Net - Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացվող սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային երրորդ օրը հայ մարզիկներից Բորիս Շատվերյանը Հայաստանի համար նվաճել է երրորդ մեդալը:

70 կգ քաշային կարգում հանդես եկող պատանի մարզիկը կիսաեզրափակչում հանդիպել է Վրաստանիի ներկայացուցիչ Գագի Լիչելիի հետ և պարտություն կրել: Արդյունքում Բորիսը նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Ավելի վաղ Արմեն Նիկողոսյանը Հայաստանի համար նվաճել է երկրորդ մեդալը:52 կգ քաշային կարգում հանդես եկող պատանի մարզիկը ակտիվ անցկացնելով նախնական գոտեմարտերը, կիսաեզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռամազան Տիկուի հետ, սակայն պարտություն կրել: Մարզիկը նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը նվաճել է առաջին մեդալը՝ արծաթ:48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը եզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինի հետ. հաղթում էր գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրել էր զգոնությունը և արդյունքում պարտվել: Արթուրն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալի:

2016թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները 2016-ին անց են կացվում Ռումինիայի Պլոեշտի քաղաքում. մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղել 20 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---