Հարցում. Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի 2015/2016 լավագույն խաղացող

Հարցում. Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի  2015/2016  լավագույն խաղացող

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Marca-ի և Gazzetta dello Sport-ի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2015-2016 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Պորտուգալիայի հավաքականի ավագին մրցանակը հանձնել են հեղինակավոր պարբերականների ղեկավարները, գրում է Totalfootball.am:

Չեմպիոնների Լիգայի 2015-2016 մրցաշարում անցկացրած 12 խաղում 31-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 16 գոլի հեղինակ, իսկ «Ռեալը» եզրափակիում հաղթել էր Մադրիդի «Ատլետիկոյին»:

Միևնույն ժամանակ Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը. 1-ին տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա տարեկան եկամուտը կազմում է մոտ 73.7 մլն եվրո: Երկրորդ տեղում է «Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստ Կևին Դյուրանտը՝ 50.8 մլն եվրո տարեկան: Երրորդ տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 50.5 մլն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---