Տարածաշրջանում որոշակի հակահայկական համակարգի պայմաններում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ քաղաքականությունը կարող է տեղին լինել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի հնարավոր զիջումները չեն ենթադրում, որ Ադրբեջանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ կփոխվի: Երկուշաբթի օրը Երեւանում նման կարծիք է հայտնել պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները» խորագրով կլոր սեղանի ժամանակ: «Եթե տեսականորեն ենթադրենք, որ Հայաստանը որոշ զիջումների կգնա հանուն խաղաղության տարածաշրջանում, դա չի նշանակում, որ ադրբեջանական հասարակությունում կդադարեն Հայաստանը դիտարկել որպես, մեղմ ասած, մրցակցի»,-գտնում է նա:



Այդ առիթով Դեմոյանը նշել է, որ 1991 թվականից ի վեր Ադրբեջանը որոշակի կոդ ունի, որը առկա է ինչպես պետական քաղաքականության, այնպես էլ հանրության գիտակցության մեջ: «Այդ ծածկագիրը, ԴՆԹ-ի պես, այդ երկրի ժառանգական գործոնն է»,-ասել է նա:



Բացի այդ, ըստ Դեմոյանի, խնդիրը չի սահմանափակվում վիճահարույց տարածքների հարցով, այն համալիր բնույթ է կրում:



«Մեր առջեւ տարածաշրջանում հետագա գոյության հնարավորության գլոբալ հարցն է ծառացել եւ սա չափազանցություն չէ»,-ընդգծել է նա, հավելելով, որ տարածաշրջանում ձեւավորվող հակահայկական համակարգում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ դիրքորոշումը տեղին կլիներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---