Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշպանել է չեմպիոնական գոտին

Բռնցքամարտիկ Արտյոմ  Դալլաքյանը պաշպանել է չեմպիոնական գոտին

PanARMENIAN.Net - Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է WBA Continental-ի չեմպիոնական գոտին թեթև քաշային կարգում:

Նա հերթական մրցամարտում ուժերը չափել է հունգարացի Յոզեֆ Այտայի հետ:

Մենամարտի երրորդ ռաունդում Դալլաքյանը երեք անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, և ռինգի մրցավարը ստիպված ընդհատել են հանդիպումը, գրում է Ա1+-ը:

Արտյոմ Դալլաքյանը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և WBA Continental-ի վարկածով կրկին չեմպիոն հռչակվեց 50,8 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---