Մխիթարյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Շատ հպարտ եմ մեր հաղթանակով12 նոյեմբերի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հպարտանում է Հայաստանի հաղթանակով Չեռնոգորիայի հետ խաղում, որն ավարտվեց 3:2 հաշվով: 2018-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում հաղթանակ տոնեց խմբի առաջատար Չեռնոգորիայի նկատմամբ: «Ես այնքան երջանիկ ու հպարտ եմ մեր այսօրվա հաղթանակով: Մենք պարտվում էինք, բայց չհանձնվեցինք: Զարմանալի ոգի և 3 կարևոր միավոր»,-գրել է Մխիթարյանը: Հանդիպումը հավաքականի առաջին խաղն էր նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ: Առաջին խաղակեսում հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը ու 35-րդ րոպեին Կոյաշևիչը բացեց հաշիվը: Արդեն 38-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց` գոլի հեղինակ դարձավ Յովետիչը: Ընդմիջումից հետո Հայաստանի ընտրանին, սակայն, առավել ակտիվ էր խաղում: Արդեն 50-րդ րոպեին դաշտի կենտրոնով կատարած հիանալի անցումից հետո պաշտպան Արտակ Գրիգորյանը խփեց առաջին գոլը: Իսկ 74-րդ րոպեին պաշտպանության գոտուց վրա հասած Հարոյանը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջին վայրկյաններին (լրացուցիչ 3 րոպեի 2.57-րդ վայրկյանին) Հարոյանի փոխանցումից հետո հաղթական` երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը: Ընթերցեք նաև. Ֆուտբոլի հավաքականի ֆանտաստիկ քամբեքն ու առաջին հաղթանակը` խմբի առաջատարի նկատմամբ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |