Կարյակին-Կարլսեն. 11-րդ պարտիան ոչ ոքիով է ավարտվել28 նոյեմբերի 2016 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը մրցախաղի 11-րդ պարտիայում խաղում էր սպիտակներով: Կարյակինը պարտիան սկսել է 1.e4 քայլով, և հերթական անգամ կողմերը խաղարկել են իսպանական պարտիա: Աշխարհի գործող չեմպիոն Կարլսենը կարողացել է սկզբնախաղում ամբողջովին հավասարեցնել դիրքը և նույնիսկ մի պահ նախաձեռնությունը վերցրել էր իր ձեռքը, սակայն պարտիայում արագ տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և խաղի 34-րդ քայլին կողմերը կնքել են հաշտություն, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: Վերջին պարտիայից առաջ մրցախաղում հաշիվը հավասար է ` 5.5-5.5: Նախորդ պարտիաներում Կարյակինը և Կարլսենը մեկական հաղթանակ են տարել: Մրցախաղի 12-րդ պարտիան Նյու Յորքում տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: 2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա |