Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ

Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ, ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Կադիմյանի պայմանագիրն ակումբի հետ կնքվել է 2 տարով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղամ Կադիմյանն այլևս չի խաղա Լվովի «Կարպատների» կազմում: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ թիմը դադարեցրել է գործակցությունը 5 ֆուտբոլիստի հետ` Գեղամ Կադիմյանի, Եվգենի Չումակովի, Վադիմ Ստրաշկևիչի, Վլադիմիր Սավոշկոյի և Յուրի Զախարկիվի հետ:

Կադիմյանը «Կարպատներ» էր տեղափոխվել 2016-ի փետրվարին: Ուկրաինայի առաջնությունում նա 15 հանդիպման է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում հայ հարձակվողն ավելի հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում` մասնակցելով միայն 7 խաղի:

2016-ի մարտին Կադիմյանը կանչվել է Հայաստանի ազգային հավաքական: Մարտի 25-ին նա առաջին անգամ մասնակցել է խաղին հավաքականի կազմում: Տարբեր տարիներին Կադիմյանը խաղացել է Երևանի «Փյունիկի», Խարկովի «Արսենալի», Արմյանսկի «Տիտանի», Դոնեցկի «Սումի», «Գովերլա» և «Օլիմպիկ» ակումբների կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---