«Վեյկ ան Զեե». Արոնյանը հաղթել է մրցաշարի առաջատար Էլյանովին

«Վեյկ ան Զեե». Արոնյանը հաղթել է  մրցաշարի առաջատար Էլյանովին

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ:

Դրանից առաջ Արոնյանը մրցաշարում 4 անընդմեջ ոչ ոքի է խաղացել:

5-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ, հաշտություն է կնքվել նաև Վեյ Յի - Անիշ Գիրի պարտիայում, Բաշկարան Ադհիբանը հաղթել է Սերգեյ Կարյակինին, իսկ Ռադոսլավ Վոյտաշեկը՝ Լյուկ վան Վելիին:

5 տուրի արդյունքներով Արոնյանը 3 միավորով 4-րդ տեղում է, առաջատարն է Ուելսի Սոն, 2-3 տեղերը կիսում են Կարլսենն ու Էլյանովը: Մրցաշարը 13 տուրից է բաղկացած:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014) հաղթող, ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---