«Վեյկ ան Զեե». Արոնյանը հաղթել է 10-րդ տուրում և բարելավել դիրքերը

«Վեյկ ան Զեե». Արոնյանը հաղթել է 10-րդ տուրում և բարելավել դիրքերը

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 10-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 28-րդ քայլին սպիտակներով հաղթել է Ռիչարդ Ռապորտին:

10 տուրի արդյունքներով Արոնյանը 6 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը՝ Պավել Էլյանովի, Մագնուս Կարլսենի, Սերգեյ Կարյակինի և Վեյ Յիի հետ:

9-րդ տուրում հաղթանակներ են տարել նաև Կարյակինն ու Ուելսի Սոն։ Վերջինս շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը 7 միավորով։

«Տատա Սթիլ» գերմրցաշարի 9-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Ուելսի Սոյի հետ: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին: 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ:

Մրցաշարի ավարտին 3 տուր է մնում: Հունվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 16։30-ին, կմեկնարկեն 11-րդ տուրի խաղերը։ Լևոն Արոնյանի մրցակիցը Ռադոսլավ Վոյտազեկն է։ Խաղերին կարելի է հետևել այս հղումով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---