Արոնյանը 3-րդ տեղն է գրավել «Վեյկ ան Զեե» գերմրցաշարում՝ պարտվելով վերջին տուրում

Արոնյանը  3-րդ տեղն է գրավել «Վեյկ ան  Զեե» գերմրցաշարում՝ պարտվելով վերջին տուրում

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ավարտված «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի վերջին տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվել է Դմիտրի Անդրեյկինին:

Մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանը հաղթել էր Վան Վելին:

13 տուրի արդյունքներով Արոնյանը 7.5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 3-րդ տեղը: Երկրորդ տեղում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 8 միավորով: Մրցաշարի հաղթողն է Ուելսի Սոն 9 միավորով:

«Տատա Սթիլ» գերմրցաշարի 11-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Ռադոսլավ Վոյտազեկի հետ: 10-րդ տուրում Արոնյանը 28-րդ քայլին սպիտակներով հաղթել է Ռիչարդ Ռապորտին: 9-րդ տուրում շախմատիստը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Ուելսի Սոյի հետ: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին: 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Դրանից առաջ հայ շախմատիստը 4 Անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014) հաղթող, ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---