Պերմի «Ամկարը» խզել է պայմանագիրը Ռոբերտ Արզումանյանի հետ

Պերմի «Ամկարը» խզել է պայմանագիրը Ռոբերտ Արզումանյանի հետ

PanARMENIAN.Net - Պերմի «Ամկարն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի հետ պայմանագիրը խզելու մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: 31-ամյա պաշտպանը կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է rsport.ru-ն:

Արզումանյանը փոխադրվել է «Ամկար» 2015-ին, մինչ այդ նա հանդես էր գալիս հայկական «Փյունիկի» կազմում (2003-2007թթ), դանիական «Ռաններսի» (2008-2010թթ), լեհական «Յագելոնի» (2011-2012թթ) և ղազախական «Ակտոբեի» (2013-2015թթ) կազմում:

Արզումանյանն «Ամկարի» կազմում 13 խաղի է մասնակցել ՌԴ առաջնության շրջանակում, իսկ ընթացիկ խաղաշրջանի առաջին կեսը վարձակալությամբ անցկացրել է Կարագանդայի «Շախտյորում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---