Մխիթարյանը՝ «Բորուսիայի» երկրպագուներին. «Եթե գումարի հարց լիներ, «Շախտյորից» կտեղափոխվեի «Անժի»

Մխիթարյանը՝ «Բորուսիայի» երկրպագուներին. «Եթե գումարի հարց լիներ, «Շախտյորից» կտեղափոխվեի «Անժի»

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների մի մասը կարծում է, որ ակումբի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Մանչեսթեր Յունայթեդը» գումարի պատճառով: Ֆուտբոլիստն անդրադարձել է հարցին:

«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ սխալ եմ գործել: Եթե գումարի մասին լիներ խոսքը, ապա ես «Շախտյորից» ոչ թե «Բորուսիա» կտեղափոխվեի, այլ՝ «Անժի»: Բայց դա ինձ պետք չէ: Ես ցանկանում էի առաջ գնալ ու աճել», - ասել է ֆուտբոլիստը, Sport Bild-ին հղումով գրում է Armfootball.com-ը:

Անցած մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանը չի երկարաձգել պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ և տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---