ՌԴ-ին զրկել են 2021թ. բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունից 8 փետրվարի 2017 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին զրկել են 2021թ. բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնելու իրավունքից: Այդ մասին հայտնել է գերմանական ZDF պարբերականի լրագրող Նիլս Կաբենը, հայտնում է Republic.ru-ն: Առաջնությունն անցնելու էր Տյումենում: Այդ որոշումն ընդունվել է Բիաթլոնիստների միջազգային միության (IBU) արտահերթ նիստում: Միևնույն ժամանակ Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահ Ալեքսանդր Կրավցովը հայտարարել է, որ հարցը դեռ քննարկվում է: «Զառանցանք: Ոչ ոք դեռ ոչնչից չի զրկվել»,-մեջբերել է Կրավցովի խոսքը «Ռ-Սպորտը»: Բիաթլոնիստների միջազգային միության հաղորդակցությունների գծով տնօրեն Պեր Լանգեն նույնպես հաստատել է, որ Տյումենում աշխարհի առաջնության հարցը դեռ չի քննարկվել: Ռուսական սպորտում խթանիչների լայն կիրառման մասին WADA-ի հանձնաժողովի զեկույցից հետո Չելյաբինսկը զրկվեց չմշկավազքի 2016/17թթ. Աշխարհի գավաթի եզրափակիչն անցկացնելու իրավունքից, իսկ Սոչին` 2017թ. բոբսլեյի և սքելեթոնի առաջնությունն անցկացնելու իրավունքից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |