Գրոսմայստեր Սիմոնյանը 9-րդն է «Ֆիրդուսի գավաթում»

Գրոսմայստեր Սիմոնյանը 9-րդն է  «Ֆիրդուսի գավաթում»

PanARMENIAN.Net - Ավարտվել է Իրանում ընթացող «Ֆիրդուսի գավաթ» մրցաշարը։ Հաղթողի կոչման համար պայքարում էր 332 մասնակից, որոնց թվում, նաև գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը։

Վերջին՝ 11-րդ տուրում Գաբուզյանը խաղացել է ոչ ոքի, իսկ Սիմոնյանը հաղթանակ է տարել։ Վերջինս իր վերջնական ակտիվում գրանցել է 8․5 միավոր՝ ընդամենը 0․5 միավորով հետ մնալով 3 մրցանակակրից. նրանք էին՝ Պույա Իդանի -9 (Իրան), Մաքսիմ Չիգաև -9 (Ռուսաստան), Գիգա Կուբարաձե -9 (Վրաստան):

Հրայր Սիմոնյանը լրացուցիչ միավորներով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Գաբուզյանը իր վերջնական 7․5 միավորով՝ 21-րդը, գրում է Armchess.am-ը:

Հրայր Սիմոնյանը ծնվել է 1991-ի հունվարի 8-ին։ 2007-ին ստացել է միջազգային վարպետի կոչում, իսկ երկու տարի անց` 2009-ին, դարձել է գրոսմայստեր։ Նույն թվականին նա հաղթող է դարձել Աբու Դաբիում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում։ Սիմոնյանը կայծակնային շախմատի լավ վարպետ է։ 2011-ին Իներնետային շախմատային ակումբի (ICC) կազմակերպած կայծակնային խոշոր մրցաշարում նա հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հանդիպեց ամերիկացի ճանաչված գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ։ Մրցախաղն ավարտվեց ոչ ոքի 3։3 հաշվով։ Միայն լրացուցիչ պարտիաներից հետո Նակամուրան հաղթեց 4,5։3,5 հաշվով։ Սիմոնյանն արժանացավ երկրորդ մրցանակին։

Նույն թվականին Հայաստանի 72-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---