Հայ հեծանվորդները պատրաստվում են 2017-ի մրցաշրջանին. Եվրոպայի առաջնություններ, մրցաշարեր

Հայ հեծանվորդները պատրաստվում են 2017-ի մրցաշրջանին. Եվրոպայի առաջնություններ, մրցաշարեր

PanARMENIAN.Net - Հայ հեծանվորդները Երևանում նախապատրաստվում են մրցաշրջանի գլխավոր մեկնարկներին: Մարզիկ Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզումները ֆրանսիական «Շարվե Շավայնե» ակումբում, որի կազմում հանդես կգա տեղական մի քանի հեծանվավազքերում: Այս մասին հայտնել է հեծանվավազքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

«Մայիսին Մոսկվայում երկրորդ անգամ կմասնակցենք Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Կմեկնի Էդգար Ստեփանյանը ու ևս մեկ մարզիկ, որի անունը պարզ կլինի ավելի ուշ:

Մրցաշրջանի առաջին կարևոր մեկնարկը Անադիայում է (Պորտուգալիա), որտեղ հուլիսի 18-ից 27-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 19 և 23 տարեկանների առաջնությունը: Յուրաքանչյուր տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի մեկական մարզիկ»,- նշել է մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ազգային ֆեդերացիան պլանավորում է մայիսին անցկացնել խճուղային, հունիսին` հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունները:

Հոկտեմբերին Բեռլինում տեղի կունենա Եվրոպայի Էլիտայի (մեծահասակներ) առաջնությունը, իսկ նոյեմբերին կկայանան 2017/2018թթ. աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային երկու փուլերը:

«2018-ին կմասնակցենք աշխարհի գավաթի ևս երկու փուլի, որոնք ինչպես նաև Եվրոպայի առաջնությունը, 2018 թվականի աշխարհի առաջնության վարկանիշային մրցումներ են: Առաջնության անցկացման վայրը դեռ որոշված չէ»,- հայտնել է Գյոզալյանը:

2015-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել ՀՀ առաջին հեծանվորդը՝ Էդգար Ստեփանյանը: Նա նաև 2015-ի հեծանվավազքի երիտասարդների ԱԱ փոխչեմպիոն է: Նրա եղբայրը՝ Պավել Ստեփանյանը սալջարդներով 5-րդ տեղն է գրավել Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---