Շախմատի կանանց աշխարհի առաջնության եզրափակչի 2 մասնակիցը հայտնի են

Շախմատի կանանց աշխարհի առաջնության եզրափակչի 2 մասնակիցը հայտնի են

PanARMENIAN.Net - Կանանց շախմատի աշխարհի կիսաեզրափակիչը բավականին լարված է անցել։ Կոստենյուկ-Մուզիչուկ զույգում վերջինս առավելության է հասել 2 պարտիայում էլ և նվաճել է եզրափակչի ուղեգիր, իսկ ահա Հարիկա-Տան Չժունչին զույգը կիսաեզրափակիչն ավարտել է 1-1 հաշվով և ստիպված է եղել խաղալ թայ-բրեյք։

25 րոպե + յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով խաղացվել է 2 պարտիա՝ կրկին 1-1 արդյունքով: Նշանակվել է 10 րոպե + 10 վայրկյան հավելումով պարտիաներ։ Շատ լարված պայքարում շախմատիստուհիները կրկին պայքարն ավարտել են 1-1 հաշվով՝ ստիպված լինելով շարունակել պայքարը 5 րոպե + 3 վայրկյան հավելումով ժամանակակարգով։ Կրկին ոչ ոքի։ Խաղարկվել է «Արմագեդոն», ըստ որի սպիտակներին տրվում է 5, իսկ սևերին 4 րոպե ժամանակ, ընդ որում սպիտակները պետք է պարտադիր հաղթեն, քանի որ անգամ ոչ ոքիի դեպքում հաղթանակը տրվում է սևերին։

Տան Չժունչին ընտրել է սև գույնը, հաղթել է և նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ կհանդիպի Աննա Մուզիչուկին, գրում է Chess.am-ը։

Շախմատի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչը կմեկնարկի փետրվարի 27-ին։ Աշխարհի նոր չեմպիոնուհու անունը իմանալու համար հետևեք խաղերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---