Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ որոշ անդամներ գայթակղվում են գործընկերների շահերն անտեսելով11 մարտի 2017 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի Երևանի նստաշրջանին ունեցած ելույթում: «Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի հետ, որն ամրագրված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել միջազգային հարաբերությունների համակարգում», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։ Այնուամենայնիվ, նա նշել է, ՀԱՊԿ-ում կան «դեռ ոչ այնքան արդյունավետ» կետեր։ «Ի՞նչն ենք մենք համարում դեռ ոչ այնքան արդյունավետ այդ կազմակերպությունում, դա ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումն է։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուամենայնիվ, դեռ կա գայթակղությունը մի քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը որոշ անդամների կողմից։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։ Նա նշել է, որ սրա հետ մեկտեղ Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որը «շատ թափանցիկ է մեր գործընկերների» համար։ Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ «երբեմն ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |