ՊՆ ղեկավար. Հայկական ԶՈւ-ն շփման գծում պարտադրված է պատասխանել11 մարտի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն մոտ 29 տարի է` ներառված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործում, որին պարտադրվել է ռազմական ագրեսիա՝ ի պատասխան ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրացնելու փորձին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երևանում մեկնարկած «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստում: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնալիքը՝ Հայաստանը ներքաշվել է այս հակամարտության մեջ, դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգության բացարձակ երաշխավոր։ Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո երկրներում թողնված սպառազինության տարբերություններին, չնայած ժողովրդագրական ցուցանիշներում առկա մեծ տարբերություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքը և ձևավորել հստակ գործող պետական իշխանության համակարգ»- ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994թ. զինադադարի պահպանումը։ «Ցավոք, այսօր էլ ամեն օր այդ համաձայնությունը խախտվում է ադրբեջանական կողմից՝ դա և դիվերսիոն խմբերն են, և հրետանու պարբերական կիրառումն է: ՀՀ զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պարտադրված են պատասխան տալ, որպեսզի սառեցնեն տաք գլուխներն ու ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։ Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |