Դարչինյանը հաղթել է մրցակցին` նոկաուտի ենթարկելով նրան մենամարտի 1-ին րոպեին

Դարչինյանը հաղթել է մրցակցին` նոկաուտի ենթարկելով նրան մենամարտի 1-ին րոպեին

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (Վախթանգ) հաղթանակ է տարել թաիլանդցի Մանոթ Կոմպուտի նկատմամբ։

Առաջին ռաունդի առաջին իսկ րոպեին 41-ամյա Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին։

Մենամարտը տեղի է ունեցել Ավստրալիայում։ Սա Դարչինյանի 43-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։

Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։ Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---