Գոռ Նազարյանը՝ մուայթայի Russian Challenge 3 մրցաշարի հաղթող (վիդեո)

Գոռ Նազարյանը՝ մուայթայի Russian Challenge 3 մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը հաղթանակ է տարել Russian Challenge 3 մրցաշարում:

57 կգ քաշային Նազարյանը 3 ռաունդում առավելության է հասել ՌԴ-ն ներկայացնող Ումեդջոն Էրգաշևի նկատմամբ, PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ մուայթայի ֆեդերացիայից։

Հայաստանի մուայթայի մարտարվեստի պատմության մեջ հայ մարզիկն առաջին անգամ էր մասնակցել նման մրցաշարին:

Մոսկվայում մարտի 4-ին կայացած պրոֆեսիոնալ մենամարտերում մասնակցել են Գոռ Նազարյանը և Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Գոռ Նազարյանը 57 կգ քաշային կարգում նույնպես արժանացել է չեմպիոնի կոչմանը: Մրցաշարը որակավորման բնույթ էր կրում նաև, և ՀՀ մարզիկները վաստակել են հետագա մրցաշարերին մասնակցելու ուղեգրեր, այդ թվում՝Russian Challenge 3-ին:

Հայաստանը մասնակցելու է մուայթայի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 3-12-ը Մինսկում: ՀՀ-ն կներկայացնեն 57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը, 63.5 կգ քաշային կարգում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ռուսաստանաբնակ Ալբերտ Ամիրջանյանը, որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 71 կգ քաշային կարգում միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն՝ Արմեն Գրիգորյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---