Արթուր Թովմասյանը՝ օղակների վրա աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր

Արթուր Թովմասյանը՝  օղակների վրա աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել նժույգ թափերում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Դավթյանը զիջել էր միայն հունգարացի և չինացի մարմնամարզիկներին:

Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Դավթյանը: Նա կմրցի հենացատկ և զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:

Արթուր Թովմասյանը ծնվել է 1992-ին Երևանում: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 1998-ից: Եղել է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սանը։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։

Նա Դոհայում 2013-ին կայացած աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր է:

2009-ին, ֆիննական Տամպերե քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական փառատոնում (23 թիմի մասնակցությամբ) Արթուր Թովմասյանը Վահան Վարդանյանի և Արթուր Դավթյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ տեղը։ Նույն թվականին Երևանում նա մասնակցել է Հրանտ Շահինյանի հուշամրցաշարին, որտեղ բազմամարտի մրցումներում գրավել է երրորդ տեղը։

2012-ի մարտին օղակների վրա վարժությունում դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2012-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացած օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային հուշամրցաշարում օղակների վրա վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը՝ դառնալով մրցաշարի հաղթող։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---