ՀՀ շախմատիստուհիները՝ ԵԱ առաջին տուրում. 1 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն

ՀՀ շախմատիստուհիները՝ ԵԱ առաջին տուրում. 1 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն

PanARMENIAN.Net - Ռիգայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության (144 մասնակից, 11 տուր) առաջին տուրը: Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ է տարել, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի: Մրցաշարում կխաղացվի 11 տուր՝ շվեյցարական համակարգով: Գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---