Էլինա Դանիելյանը 5-րդ տեղում է շախմատի ԵԱ-ի 10 տուրից հետո

Էլինա Դանիելյանը 5-րդ տեղում է շախմատի ԵԱ-ի 10 տուրից հետո

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ռիգայում կայացել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության տասներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

ՀՀ-ն ներկայացնող Էլինա Դանիելյանը սևերով ոչ ոքի է խաղացել գերմանուհի Էլիզաբեթ Պետցի հետ և մրցաշարային աղյուսակում 7 միավորով բարձրացել է 5-րդ հորիզոնական:

Լիլիթ Մկրտչյանը բաժանել է միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը պարտություն են կրել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մկրտչյան` 6 միավոր (43-րդ տեղ), Գալոյան` 5 միավոր (84-րդ), Գևորգյան` 4.5 միավոր (91-րդ տեղ):

Ապրիլի 22-ին կանցկացվի եզրափակիչ տուրը: Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---