Յուրա Մովսիսյանը MLS 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 15-յակում է

Յուրա Մովսիսյանը MLS 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 15-յակում է

PanARMENIAN.Net - MLS-ի (ԱՄՆ և Կանադայի ֆուտբոլային լիգաների համակարգի բարձրագույն դիվիզիոն՝ Ֆուտբոլի գլխավոր լիգա) ֆուտբոլիստների արհեստակցական միությունը 2017-ին հրապարակել է 50 ամենաբարձր վարձատրվող խաղացողների 50-հոգանոց ցանկը:

15-րդ հորիզոնականը ցանկում զբաղեցնում է MLS «Ռեալ Սոլթ Լեյքի» ակումբի անդամ Յուրա Մովսիսյանը, որի աշխատավարձը 2017-ին կազմել է $1.973 մլն: Վարկանիշի առաջատարն է բրազիլացի Կական, որը «Օռլանդո Սիթիում» տարեկան $7.17 մլն է ստանում:

Կակայից բացի, առաջին 10-ում են նաև Սեբաստիան Ջովինկեն՝ «Տորոնտո» $7.12 միլիոնով, Մայքլ Բրեդլին «Տորոնտո» $6.5 մլն, Անդրեա Պիռլոն՝ «Նյու Յորք Սիթի» $5.9 միլիոնով, Դավիթ Վիլյան՝ «Նյու Յորք Սիթի» $5.6 միլիոնով, Ջովաննի դոս Սանտոսը՝ «Լոս Անջելես Գելաքսի» $5.5 միլիոնով, Բաստիան Շվայնշտայգերը՝ «Չիկագո Ֆայր» $5.4 միլիոնով, Ջոզի Ալթիդորը՝ ՝ «Տորոնտո» $4.9 միլիոնով, Կլինտ Դմեփսին՝ ՝ «Սիեթլ Սաունդեսր» $3.9 միլիոնով, Դիեգո Վալերին՝ ՝ «Փորթլենդ Թիմբերս» $2.6 միլիոնով:

2013-ին Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Սպարտակ»: 2016-ի հունվարին հարձակվողը վարձակալվեց MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կողմից: Համաձայնագիրն ուժ մեջ էր մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը: Հոկտեմբերին ամերիկյան ակումբը գնեց Մովսիսյանի տրանսֆերը «Սպարտակից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---