Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է սահմանների վերանայման Թուրքիայի քաղաքականությունը

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է սահմանների վերանայման Թուրքիայի քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի եվրոպական գործերի գծով նախարար Օմեր Չելիքի հայտարարությունը, որը կասկածի տակ է դրել Ագատոնիսի կղզու պատկանելությունը Հունաստանին:

«Մենք միանշանակ դատապարտում ենք սահմանների վերանայման Թուրքիայի շարունակական սադրիչ քաղաքականությունը, որը կասկածի տակ է դնում միջազգայնորեն ճանաչված սահմանները, որոնք ձևավորվել են պատմականորեն և երաշխավորվել են 20-րդ դարում միջազգային իրավունքով»,-ասվում է հայտարարության մեջ:

«Մենք դիմում ենք միջազգային հանրությանն ու ՄԱԿ անդամ պետություններին՝ Թուրքիայի վտանգավոր վարքի ու սահմանների վերանայման փորձերի կապակցությամբ»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ագատոնիսին գտնվում է Էգեյան ծովում, Պատմոսից 30 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի ափից ոչ հեռու: Ըստ հունական ԶԼՄ-ների, Չելիքը, մեկնաբանելով Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի այցը կղզի, հայտարարել էր թե «Ագատոնիսին պատկանում է Թուրքիային»: «Դա թուրքական հող է: Այն, ինչ արեց Կամենոսն, անլուրջ է»,-ասել է նա:

Թուրքիայի հետ հարաբերությունները Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ ապրիլի 26-ին Աթենքում կայացած արտաքին քաղաքականության և պաշտպանության կառավարական խորհրդի ուշադրության կենտրոնում էին: Պաշտոնական հայտարարություններ չարվեցին, սակայն ԶԼՄ-ները, մասնակիցների վրա հղումով, հայտնում են, որ ըստ գնահատականների «Էրդողանի ռեժիմը սրացնելու է խնդիրները Ֆրակիայում, Էգեյան ծովում և Կիպրոսում»: Նիստից 1 օր առաջ թուրքական կործանիչները 71 անգամ խախտել էին Հունաստանի օդային տարածքը՝ 4 «վիրտուալ» մարտ է տեղի ունեցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---