Արցախցի մարզիկներն ավանդական ուշուի Եվրոպայի չեմպիոններ են դարձել23 մայիսի 2017 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները վեց մրցանակային տեղ են գրավել: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել է առաջին, երեքը` երրորդ տեղը, հաղորդում է «Արցախպրեսը»: Եվրոպայի չեմպիոններ են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը, 60 կգ քաշային կարգում Վարդան Աբրահամյանը և մեծահասակների առաջնությունում 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Դանիելյանը, իսկ մեծահասակների առաջնությունում՝ մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը, և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը: Մրցաշարին մասնակցել է 28 երկրներից ավելի քան 800 մարզիկ: Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |