«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր. Մխիթարյանը` գոլի հեղինակ (վիդեո)

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր. Մխիթարյանը` գոլի հեղինակ

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվել է Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:

Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին կրկնապատկել է հաշիվը ` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակչում:

Սակայն Մխիթարյանը խաղի ընթացքում ստացել է դեղին քարտ և փոխարինվել 74-րդ րոպեին:

Խաղից հետո Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում հանդերձարանից Եվրոպայի լիգայի գավաթով և Հայաստանի դրոշով լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»:

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճում Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակն ՄՅու-ին թույլ կտա 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---