Հայ ֆուտբոլասերը 51 գործակցով գումար է շահել Մխիթարյանի ծածանած դրոշի շնորհիվ

Հայ ֆուտբոլասերը 51 գործակցով գումար է շահել Մխիթարյանի ծածանած դրոշի շնորհիվ

PanARMENIAN.Net - Հայ ֆուտբոլասեր Արամայիս Գրիգորյանը 1000 դրամ խաղադրույք է կատարել Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի և Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի դրոշը ծածանելու վրա՝ արդյունքում շահելով 51.000 դրամ:

«Ուզում էի Մանչեսթերի հաղթանակի վրա խաղադրույք կատարել: Հետո տեսա, որ «Հաղթանակ և դրոշ ծածանելու» գործակիցը 51 է, ու դա ընտրեցի»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց հաջողակ ֆուտբոլասերը:

Արդյունքում Գրիգորյանը կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի և «Մխիթարյանը կծածանի Հայաստանի դրոշը» խաղադրույքը՝ 51 գործակցով:

Գրիգորյանը նշել է, որ գումարը ծախսելու է ընկերների հետ Մխիթարյանի հաղթանակը տոնելու վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի:Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակչում: Խաղի ավարտից հետո նա ծածանել է ՀՀ դրոշն ու ասել.«Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---