Չեռնոգորիա-Հայաստան խաղին ևս 7 ֆուտբոլիստ է հավաքական հրավիրվել

Չեռնոգորիա-Հայաստան խաղին ևս 7 ֆուտբոլիստ է հավաքական հրավիրվել

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է ՀՀ ֆուտբոլային ակումբներում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք մասնակցելու ենՀայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական և Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին:

Նրանք են՝ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ», Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան», Արմեն Մանուչարյան, «Փյունիկ», Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ», Նարեկ Ասլանյան «Փյունիկ», հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Մայիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու այդ երկու ընտրական հանդիպման նախապատրաստական հավաքին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---