Երիտասարդների ԱԱ-ին ու Ունիվերսիադային մեկնող ծանրորդների անունները հայտնի են

Երիտասարդների ԱԱ-ին ու Ունիվերսիադային մեկնող ծանրորդների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանըտեղեկացրել է, որ երիտասարդների աշխարհի առաջնություն մեկնելու է երկու աղջիկ և չորս տղա։

Աղջիկներ՝ Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան (+75 կգ), տղաներ՝ Սիմոն Մարտիրոսյան, որը հանդես կգա +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյան (105 կգ), Հակոբ Մկրտչյան և Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 85 կգ):

Փաշիկ Ալավերդյանը նաև ասել է, որ ուսանողական խաղեր ամենայն հավանականությամբ կմեկնեն միայն տղաները.

«Վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն մտադիր ենք Ունիվերսիադա գործուղել միայն տղաներին, այն ծանրորդներին, որոնք մեդալի իրական հավակնորդ են՝ Անդրանիկ Կարապետյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին»,-ասել է Ալավերդյանը, տեղեկացրել է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն Ուկրաինայում 18-օրյա հավաքից հետո վերադարձել են և նույն կազմերով մարզումները շարունակում են Աբովյան քաղաքում:

Մարզիչը տեղեկացրել է, որ Ուկրաինայում հավաքին մասնակցել է ընդհանուր առմամբ 20 ծանրորդ.

«Ուկրաինայում էին թե´ մեծահասակների, թե´ երիտասարդների և թե´ պատանիների հավաքականները: Յուրաքանչյուր տարիքային խմբի մարզիչ լուծում էր իր առջև դրված խնդիրները՝ ովքեր պետք է մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը, ովքեր են մեկնելու Համաշխարհային ուսանողական խաղեր: Իսկ ազգային հավաքականի հիմնական կորիզը, հասկանալի է, նախապատրաստվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը»,- ասել է նա։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---