ՀՀ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արևելյան EEVZA պատանեկան առաջնությանը

ՀՀ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արևելյան EEVZA պատանեկան առաջնությանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ից 6-ը Վիլնյուսում կընթանա Արևելյան եվրոպական երկրների վոլեյբոլի գոտային ասոցիացիայի (EEVZA) լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունը, որին կմասնակցի Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնել է, որ միջազգային մրցաշարից հետո Երևանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հուլիսի 7-ից 9-ը կմրցեն տղամարդիկ և կանայք, հուլիսի 11-ից 13-ը` պատանիներն ու աղջիկները: Յուրաքանչյուր մրցմանը նախատեսվում է 16 զույգի մասնակցություն:

Հուլիսի սկզբին կկայանա նաև լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար:

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---