Երիտասարդ ազատ ոճայինները 1 արծաթ և 2 բրոնզ են նվաճել ԵԱ-ում

Երիտասարդ ազատ ոճայինները 1 արծաթ և 2 բրոնզ են նվաճել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճել է մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին և արժանացել արծաթե մեդալի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի հավաքականը 32 միավորով թիմային հաշվարկով 28 երկրի մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:

Բրոնզե մեդալ նվաճել էր նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---