Լևոն Արոնյանը մասնակցելու է ՖԻԴԵ-ի Գրան պրիի 3-րդ տուրին 6 հուլիսի 2017 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի երրորդ փուլը (18 մասնակից, 9 տուր, շվեյցարական մրցակարգ): Մրցաշարին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստերներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գիրշչուկը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին (բոլորը` ՌԴ), Պավել Էյլանովը (Ուկրաինա) և ուրիշներ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական: Ավելի վաղ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել էր վարկանիշային աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը. նա 4- րդն է: Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |