Եվրոպական օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն է

Եվրոպական օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն է

PanARMENIAN.Net - Հայ լողորդ Արթուր Բարսեղյանը Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի 50 մ ազատ ոճում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Բարսեղյանը գրանցել է 23։71 արդյունք։

50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցել էր 23.72 արդյունքը։

ՀԱՕԿ հաղորդմամբ, հայ ձյուդոիստներից Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) հասել է մինչև սփոփիչ գոտեմարտի երկրորդ շրջան, որտեղ զիջել է չեխ Յան Սվոբոդային։ Ղալաչյանը սկսել է 1/32 եզրափակչից։ Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է Տուրպալ Ջոուկաեւին (Ֆինլանդիա), ապա Իան Սթորմերին (Գերնանիա)։ 1/8 եզրափակչում հայ ձյուդոիստը զիջել է Վադիմ Չեռնովին (Ուկրաինա)։ Իսկ սփոփիչ գոտեմարտի առաջին շրջանում Արտյոմը հաղթել է Սանդրո Ռազմաձեին (Լատվիա)։

66 կգ քաշային կարգում ձյուդոյիստ Ռոբերտ Թորոսյանը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռեմի Օլիվիեյրային (Ֆրանսիա)։ Սակայն Թորոսյանը 1/8-ում զիջել է Արտյոմ Գալակտիոնովսին (Լատվիա) և դուրս մնացել հետագա պայքարից։

Ձյուդոյի աղջիկների պայքարում Նունե Նազարյանին (48 կգ) առաջին գոտեմարտում չի հաջողվել հաղթել Ռեխեպիլ Արբրեշային (Մակեդոնիա)։ Նազարյանը նույնպես դուրս է մնացել հետագա պայքարից։

Մարմնամարզիկ Անահիտ Ասադուրյանին էլ չի հաջողվել հաղթահարել բազմամարտի որակավորման փուլը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---