Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի երիտասարդական ԱԱ արծաթե մեդալակիր

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի երիտասարդական ԱԱ արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտել է իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ և հավասար պայքարում զիջել մրցակցին՝ արծաթե մեդալ նվաճելով:

Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սևերշաևին, տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս է մնացել քառորդ եզրափակչից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---