«Մանչեսթեր Յունայթեդում» ուզում են հետ վերադարձնել Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդում» ուզում են հետ վերադարձնել Իբրահիմովիչին

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է հետ բերել Զլատան Իբրահիմովիչին ու արդեն բանակցություններ է սկսել շվեդ հարձակվողի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:

2016/2017 մրցաշրջանի ավարտին ակումբը լքած մարզիկը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո ՄՅՈւ-ի մարզական բազայում: Զուգահեռ ակումբը փորձում է համաձայնության հասնել Իբրահիմովիչի հետ վերադարձի պայմանների հարցում:

Միաժամանակ, հարձակվողով հետաքրքրված են իտալական «Միլանը», իսպանական «Աթլետիկոն» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսին», գրում է Lenta.ru-ն:

Հունիսին «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել էր երկարաձգել Իբրահիմովիչի մեկամյա պայմանագիրը: Ապրիլինի շվեդը ծնկի վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի ժամանակ: Նրան բարեհաջող վիրահատել էին, վերադարձը կպահանջի 6-9 ամիս:

Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից 2016-ի ամռանը ու նախորդ սեզոնում անցկացրած 46 խաղում 28 գոլ խփել՝ դառնալով անգլիական ակումբի լավագույն բոմբարդիրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---